ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սադրիչ է անվանել ՀՀ ԱԽՔ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հանրապետության՝ ռուսաստանցի այն քաղաքացիների նոր ալիք ընդունելու պատրաստակամության մասին, որոնք ցանկանում են խուսափել ռազմաճակատ ուղարկվելուց։ Նա նշել է, որ Սիմոնյանը «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում տրվել է «գիտակցաբար սադրիչ ձևակերպված հարցին» և ներքաշվել Ռուսաստանում իբր հնարավոր մոբիլիզացիայի մասին շահարկումների մեջ:               
 

Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց

Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց
07.05.2026 | 18:56


Սկսվեց էն, ինչն անխուսափելի էր: Առավոտից Կրեմլի ողջ քարոզչական խողովակները միացվել են: Ռուսական կենտրոնական ալիքների բոլոր քաղաքական թոք-շոուների թեման Հայաստանն է, իսկ մեխը՝ ռուսական քաղաքականության, ռեալ պոլիտիկի, վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտությունը Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ բոլոր հետևանքներով:

Քաղաքական հիշողություն ունեցողները պետք է, որ հիշեն և հասկանան, թե ինչպես նույնը տեղի ունեցավ տարիներ առաջ Ուկրաինայի պարագայում, և ինչի դա հանգեցրեց:

Խնդիր է, որ նրանք դա անում են: Խնդիր է նաև այն է, որ դա անելու քաղաքական հնարավորություն նրանց տրվել է: Դրա բացասական կողմերը և ռիսկերը այս իշխանությունից ոչ ոքի ոքի վրա չի անդրադառնալու, այլ անդրադառնալու է հայ ժողովրդի վրա:

Ամեն դեպքում, Մայիսի 9-ից առաջ Ռուսաստանի ֆիզիկոսներին, երկրաբաններին պետք է զգուշացնել, որ Հայաստանի իշխանությունը փոխել է նույնիսկ Հայաստանի աշխարհագրական դիրքը: Մարդիկ տեղյակ լինեն, որ իրենց ռազմաբազան կոնտինգենտով, զինտեխնիկայով, ֆինանսական ու կորպորատիվ կապիտալով, էներգետիկ ու լոգիստիկ հանգույցներով, ՌԴ քաղաքացիներով, ու կապիտալ ներդրումներով երեկվանից աշխարհագրական դիրքով հայտնվել է Լիխտենշտեյնի ու Լյուքսեմբուրգի ուղիղ արանքում:

P.S. Տոները վերջացան, ռեալ պոլիտիկը սկսվեց:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4315

Մեկնաբանություններ